ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հունիսի 24-ից հուլիսի 3-ը Հայաստանում է գտնվելու Վաշինգտոնի արևմտյան օկրուգի ավագ դատավորը

Հունիսի 24-ից հուլիսի 3-ը Հայաստանում է գտնվելու Վաշինգտոնի արևմտյան օկրուգի ավագ դատավորը
24.06.2014 | 13:45

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատնից տեղեկացնում են, որ ս.թ. հունիսի 24-ից հուլիսի 3-ը Հայաստանում է գտնվելու ԱՄՆ-ի Վաշինգտոնի արևմտյան օկրուգի ավագ դատավոր Ջոն Քոենաուերը: Այցի ընթացքում դատավոր նա կմասնակցի Հայաստանի դատավորների, իրավագիտության ուսանողների ու երիտասարդ շրջանավարտների համար կազմակերպվող սեմինարներին, որոնք անցկացվում են ԱՄՆ-ի դեսպանության ու ԱՄՆ-ի արդարադատության դեպարտամենտի դատախազական կարողությունների զարգացման, աջակցության և ուսուցումների միջազգային գրասենյակի հովանու ներքո: Նա նաև հանդիպումներ կունենա Հայաստանի իրավագիտական համայնքի մի շարք անդամների հետ:

Այցը պայմանավորված է Հայաստանի կառավարությանը ժողովրդավարական հաշվետվողականության ու իրավունքի գերակայության ասպարեզներում աջակցելու Միացյալ Նահանգների շարունակական հանձնառությամբ:

Դիտվել է՝ 891

Մեկնաբանություններ